Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Օրեր

Օրեր
07.09.2023 | 23:02

Լա՞վ ապրեցի, թե՞ վատ,

կարևոր չէ արդեն,

բայց չապրեցի վհատ.

դրան ապրել կասե՞ն:

Հանեմ բառարանից,

դաղեմ-թաղեմ բոլոր

հոգի ծամող, քարից

ծանր, մանր ու խոշոր...

Առնեմ զուռնա-դհոլ,

հոգեհանգիստն անեմ

ա՜յն օրերի տկլոր,

հարբեմ ու քեֆ քաշեմ:

Ով ինձ հետ է՝ է՛ս կողմ,

թող քոչարի բռնի,

թող միանա երգով,

մեռածն անգամ հառնի:

Ես չապրեցի օրեր,

ամիս, տարի. հանե՛մ

դրանք ու մի նոր շոր

հագնեմ հարսնացուի:

Մեռած բառերն այսու

ջնջեմ բառարանից,

առանց վհատվելու՝

ապրե՜մ այսօրվանից:

Կարինե Ներսիսյան

Դիտվել է՝ 4558

Մեկնաբանություններ

նրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում' title='Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում' width='220' height='163' />
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը